Մոուրինյոյի պայմանագիրը չի երկարաձգվի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվի «Այաքսին»
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի երկարաձգի պայմանագիրը թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, եթե թիմը Եվրոպայի լիգայի եզրափակիչում պարտվի Ամստերդամի «Այաքսին», հաղորդում է mirror-ը:
Այդ տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդին» հնարավորություն կտա հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում: Անգլիայի առաջնությունում թիմը գրավել է 6-րդ տեղը, որը տալիս է Եվրոպայի լիգայի ուղեգիր:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Այաքս» հանդիպումը մայիսի 24-ին է Ստոկհոլմում: