Աշխարհի ամենայուրահատուկ բջջային հեռախոսները
Lifestyle
Եթե հավատանք վիճակագրությանը, այս տարվա վերջին հեռախոսների թիվը կգերազանցի աշխարհի բնակիչների թվին։ Թեպետ բջջային հեռախոսները հիմնականում շատ նման են մեկը մյուսին, բարձր տեխնոլոգիաների աշխարհում երբեմն հանդիպում են առանձնահատուկ մոդելներ։
Ամերիկայի վաճառասեղաններին հայտնված առաջին բջջային հեռախոսը նախատեսված էր բացառապես ունևորների համար։ 1979 թ.-ին Ամերիկայում հայտնված այս հեռախոսների արժեքը կազմում էր 3895 դոլար, այսինքն՝ դրանք «Toyota Corolla» ավտոմեքենաներից էլ թանկ էին։ Մեկ րոպե հեռախոսային խոսակցությունն ավելի թանկ էր նստում, քան մի գալոն բենզինը։ Իսկ ներկայումս անգամ 10 դոլարով կարելի է բջջային հեռախոս ձեռք բերել։ Օրինակ՝ «HOP1800» մոդելի հեռախոսը հենց այդքան արժե։ Այս էժանագին հեռախոսները հագեցած չեն զարթուցիչով, օրացույցով, խաղերով, հիշողության քարտով ու տեսախցիկով։ Դրանով անգամ SMS հաղորդագրություն հնարավոր չէ գրել։ Այս մոդելի հեռախոսները ծառայում են մի նպատակի՝ հեռախոսազանգեր կատարելուն։ Այսպիսով, դրանք հին ու բարի ժամանակների մնացուկ են։
1. Ամենաէժանագին բջջային հեռախոսը. «HOP1800»

2. Ամենափոքր բջջային հեռախոսը. «sWaP Nova»
2011 թ.-ին այս հեռախոսը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ իբրև ամենափոքր բջջային հեռախոս։ Բարակ ու փոքրիկ «sWaP Nova» բջջային հեռախոսն առաջին անգամ ցուցադրվել է հանրությանը «IFA 2010» բեռլինյան ցուցահանդեսի ընթացքում։ Այս հեռախոսն այնքան փոքրիկ է, որ այն հնարավոր է անգամ իբրև կախօղակ օգտագործել։ Այս բջջայինն ընդամենը 43 գրամ է, սակայն փոքր չափը բնավ չի ազդում հեռախոսի ֆունկցիոնալ հնարավորությունների վրա։ «sWaP Nova»-ն հագեցած է սենսորային էկրանով, գրքերի ընթերցման համար նախատեսված սարքով ու այնպիսի օպերացիոն համակարգով, որը 8 տարբեր լեզուներ ունի։ Հատուկ մոդուլի շնորհիվ այս բջջային հեռախոսը ձեռքի մի շարժումով վերածվում է սովորական կրիչի։ Կոմպլեկտում ներառված է նաև BLUETOOTH-ի լրակազմ՝ անլար USB լիցքավորմամբ, ինչպես նաև ականջակալներ։ Այս փոքրիկ հեռախոսի լիցքավորումը բավականացնում է 2.5 ժամ անդադար հեռախոսազրույցի համար։ Բացի այդ՝ այս հեռախոսով կարելի է անգամ տեսանյութեր դիտել։
2. Ամենալայն սպառումն ունեցող հեռախոսը. «Nokia 1100»
Շուկաների վերլուծություն անելով աշխարհի 35 երկրներում՝ փորձագետները հայտնել են, որ միայն 2014 թ.-ի մայիսին վաճառվել է ավելի քան 7 մլն. «iPhone 5s»։ Որքան էլ որ զարմանալի է, «Apple»-ի արտադրանքը չի դարձել պատմության ամենատարածված բջջային հեռախոսը։ Համաշխարհային ռեկորդ գրավեց 2003 թ.-ին թողարկված «Nokia 1100»-ը։ Այս մոդելի հեռախոսներից 250 օրինակ է վաճառվել։ Չինաստանի շուկայում այս մոդելի հեռախոսներն աննախադեպ արագությամբ սպառվեցին։ Սա պարզ, բազմաֆունկցիոնալ ու երկարադիմացկուն հեռախոս էր։ Այն չէր փչանում անգամ զուգարան ընկնելուց, բարձր տեղից վար գցվելուց և երեխաների հետ «շփումից»։

3. Ամենահուսալի բջջային հեռախոսը. «Sonim XP3300 Force»
«Sonim XP3300 Force» հեռախոսը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ իբրև աշխարհի ամենահուսալի հեռախոս։ Հեռախոսն իսկապես շատ դիմացկուն է։ Այս մասին են վկայում բազմաթիվ փորձարկումները։ Բջջայինի դիմացկունությունը ստուգելու համար այն զանազան փորձությունների ենթարկվեց։ Այն շարունակում էր անխափան աշխատել թե՛ 10 հարկանի շենքից ցած ընկնելուց, թե՛ արտաճանապարհային մեքենայի տակ ընկնելուց հետո։ «Sonim XP3300 Force»-ը չփչացավ անգամ կես ժամ ջրի մեջ մնալուց հետո։
Շարունակությունը՝ այստեղ: