«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը հայտարարել է ակումբը լքելու մասին
СпортԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Գաել Կլիշին, ով պայմանագիր էր կնքել «քաղաքայինների» հետ 2011 թվականին, հաղորդել է, որ այս ամռանը լքելու է ակումբը:
Կլիշիին հարցրել են Ջո Հարթի մասին, որից հետո նա պատասխանել է.
«Դժվար թե Ջոն գալիք մրցաշրջանում հանդես գա «Մանչեսթեր Սիթիում»: Ես նույնպես այստեղ չեմ լինի հաջորդ տարի»,- Կլիշիի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը:
Հիշեցնենք, որ կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է սույն թվականի հունիսի 30-ին: