Էդգար Ստեփանյանը Տուլայի մրցաշարի լավագույն տասնյակում է
СпортՀայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը Տուլայի մրցաշարի լավագույն տասնյակում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստեփանյանը խմբային վազքում 5-րդ տեղում էր, իսկ սկրեչում` 8-րդ հորիզոնականում: Զբաղեցրած տեղերի համապատասխան՝ Ստեփանյանը վաստակել է նաև վարկանիշային միավորներ:
Հավաքականի անդամը կմասնակցի նաև Մոսկվայի Գրան պրիին: