Գվարդիոլայի կինն ու դուստրերը պայթյունի ժամանակ եղել են «Մանչեսթեր արենա» ստադիոնում
СпортԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի կինն ու 2 դուստրերը եղել են «Մանչեսթեր արենա» ստադիոնում, որտեղ նախօրեին տեղի էր ունեցած պայթյուն, գրում է Mundo Deportivo-ն:
Իսպանացի մասնագետի ընտանիքի անդամները չեն տուժել, բայց շատ են վախեցել:
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունի հետեւանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 22 մարդ, եւս 50-ը տուժել են: Պայթյունը տեղի էր ունեցել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնի այն հատվածում, որտեղ տոմսեր են վաճառվում: Ահաբեկչություն իրականողնողը եւս մասհացել է ստադիոնում: Ոստիկանությունը փորձում է պարզել, արդյո՞ք հարձակվողը միայնակ է գործել: Մանչեսթերի պայթյունը Մեծ Բրիտանիայում ամենախոշորն է 2005 թվականին լոնդոնյան մետրոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 50 զոհվել էր 50 մարդ: