«Հրապարակ». Դեսպաններին հրահանգվել է բարձրացնել վարչապետի միջազգային վարկը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջազգային ասպարեզում կայանալու խնդիր ունի, ուստի խիստ հրահանգ է իջեցվել ՀՀ դեսպաններին՝ Հովիկ Արգամիչի միջազգային վարկը բարձրացնելու ուղղությամբ ջանքեր գործադրել։ Դեսպանների վրա հատկապես ճնշումներ են գործադրվում, որպեսզի նրանք Արգամիչի համար մի «նորմալ» եվրոպական այց կազմակերպեն՝ չարախոսների բերանը փակելու համար։ ԱՄՆ կատարած այցից եւ ոչ մեկի ընդունելությանը չարժանանալուց հետո, չնայած վարչապետն Իրան այցելեց, բայց դա «այն չէ»։ Խնդիր է դրված նրան Եվրոպա հանել։ Ու թեեւ եվրոպական պետությունների, նաեւ ԵՄ ղեկավարության կողմից նրան հյուրընկալելու հարցում մեծ էնտուզիազմ չկա, բայց որոշել են որպես ՀՀԿ փոխնախագահ ԵԺԿ-ում մի թեթեւ ընդունելություն կազմակերպել, մի երկու պաշտոնյայի հետ լուսանկարել եւ մամլո հաղորդագրություն տարածել։ Այցը նախատեսվում է կազմակերպել առաջիկա տասնօրյակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում