Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ОбществоՔարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար նախատեսված պայթյունն առավոտյան տեխնիկական պատճառներով հետաձգվել էր:
Ժայռաբեկորի պայթեցումն իրականացվել է ժամը 16:40-ին: Նշված ճանապարհահատվածում իրականացվել են մաքրման աշխատանքներ: Ժամը 17:30-ից այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։