Երևանի բնակչուհին 20 հազարանոց կեղծ թղթադրամ է ստացել ծառայության դիմաց
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հոկտեմբերի 22-ին հաղորդում էր ստացվել, որ Երևանի բնակչուհի, 38-ամյա Ռ.-ն հոկտեմբերի 20-ին, ժամը 22-ի սահմաններում, Սարի Թաղի տարածքում, «Մերսեդես» մակնիշի սև գույնի ավտոմեքենայի սրահում, սեռական ծառայություն է մատուցել մի քանի երիտասարդների և նրանցից ստացել 20 հազարանոց դրամանոց կեղծ թղթադրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանները պարզել են, որ նշված օրը Ռ.-ին կեղծ 20 հազար դրամանոցը տվել է տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1989 թ. ծնված Սարգիս Վ.-ն ընկերոջ՝ 1985 թ. ծնված Սարգիս Շ.-ի հետ միասին:
Սարգիս Վ.-ն բերման է ենթարկվել: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն' հետագա ընթացքը լուծելու համար: