Ալեքսիս Սանչեսի գործակալը բանակցություններ է վարում Բավարիայի հետ
СпортԼոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի գործակալ Ֆերնանդո Ֆելիսևիչը ժամանել է Մյունխեն, որպեսզի բանակցություններ վարի «Բավարիայի» հետ,- վստահեցնում է «A Bola»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել մյունխենյան ակումբ: Ըստ աղբյուրի` կողմերն արդեն քննարկում են հնարավոր տեղափոխության մանրամասները:
Սանչեսի տրանսֆերի համար «Բավարիան» պատրաստ է վճարել 55 մլն եվրո, իսկ անձամբ ֆուտբոլիստին վճարել տարեկան 11 մլն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ 2016/17թթ. մրցաշրջանում Սանչեսը մասնակցել է 50 հանդիպման, դարձել 29 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: