«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Գրիզմանին վճարել 14 միլիոն եվրո
СпортՄադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ մտադիր է ամռանը փոխել ակումբը, հաղորդում է Marca-ն: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է իսպանական ակումբին վճարել ֆուտբոլիստի պայմանագրում ամրագրված 100 միլիոն եվրո տրանսֆերային գինը, իսկ Գրիզմանին վճարել տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձ:
Գրիզմանը ֆրանսիական հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հավանականությունը 60 տոկոս է:
Ավարտվող մրցաշրջանում Գրիզմանը «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 53 հանդիպման, խփել է 26 գոլ, կատարել է 10 գոլային փոխանցում: