Հայերն ու վրացիները պետք է դառնան ԵՄ-ԵՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման թիվ մեկ շահագրգիռ կողմերը
БлогԵՄ-Հայաստան մաքսային սահմանը փակ է Թուրքիայի կողմից ու չէր էլ պատրաստվում բացվել ասոցացման գործընթացից հետո, իսկ ԵՏՄ-Հայաստան ընդհանուր մաքսային տարածքն անցնում է Վրաստանի միջով: Ինչ խոսք՝ ողբերգականորեն ընտիրա ուղղակի:
Մյուս կողմից՝ Վրաստանը չունի փակ սահման ԵՄ տնտեսական տարածքի հետ, բայց ունի բավական փակ սահման ԵՏՄ տնտեսական տարածքի հետ: Ստացվում է, Հայաստանն ու Վրաստանը հայտնվել են երկու քարի կամ պատի արանքում: Այսինքն՝ երկուսից որն էլ փորձի իրան դնել ուժեղ տղու տեղ, միայն գլուխը պատովն է տալու:
Հետևաբար Հայաստանն ու Վրաստանը պետք է ամեն կերպ միասին, համատեղ առաջ տանեն ԵՄ ու ԵՏՄ միասնական տնտեսական տարածք ձևավորելու հեռանկարը, երկու ինտեգրացիոն գործընթացների հաշտեցման գործընթացը: Այդ գիտակցումը պետք է լինի:, Հայերն ու վրացիները պետք է դառնան ԵՄ-ԵՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման թիվ մեկ շահագրգիռ կողմերը, այլապես դրանց բախման դեպքում կհայտնվեն փլատակների տակ:
Աբխազիան և Ղրիմը լիովին ռուսական ազդեցության տակ հայտնվելուց հետո Վրաստանը ծովում երբեք չի ստանա այլևս Արևմուտքի անհրաժեշտ աջակցությունը: Չի լինելու այդտեղ ՆԱՏՕ, իսկ Թուրքիային ու Ադրբեջանին Վրաստանը հետաքրքրում է միայն ՝ որպես կապող օղակ, տրանզիտ: Հետևաբար ներկա իրավիճակում Հայաստանն ու Վրաստանն իրար պետք են առավել, քան երբևէ:
Տիգրան Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը