«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների աշխատավարձը կբարձրանա 25 տոկոսով
СпортԵվրոպայի լիգայի գավաթը նվաճելու եւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր ապահովելու համար «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների աշխատավարձը հաջորդ մրցաշրջանում կբարձրանա 25 տոկոսով: Բացարձակ թվով դա կկազմի 38 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Times-ը: Մեկ հանդիպման արդյունքում ստացած պարգեւավճարի այս չափը ռեկորդային է համաշխարհային ֆուտբոլում: Եվս 1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆուտբոլիստները կստանան ՈւԵՖԱ-ից:
Հիշեցնենք, որ Ստոկհոլմում տեղի ունեցած եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է Ամստերդամի «Այաքսին»: Գոլերը խփել են ֆրանսիացի Պոլ Պոգբան եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: