Հոկտեմբերի 24-ին, ժամը՝ 22.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում հոկտեմբերի 23-ին և 24-ին շնագայլը հարձակվել և վնասել է գյուղի բնակիչներ՝ Վ. Բ.-ին (ծնվ.1976թ.) և Ս. Չ.-ին (մոտ 55 տ.),-այս մասին հայտնում է ORER.am-ը՝ տեղեկանալով ԱԻՆ-ից: Տուժողները տեղափոխվել են Իջևան քաղաքի ԲԿ, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները: