Իբրահիմովիչ. Մի քանի շաբաթից կվերադառնամ խաղադաշտ
СпортԵվրոպայի լիգայի գավաթակիր դառնալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ շուտով կվերադառնա խաղադաշտ:
«Մի քանի շաբաթից կվերադառնամ խաղադաշտ: Ո՞ր թիմի կազմում: Տեսնենք: Ափսոս, որ չկարողացա խաղալ եզրափակիչում: Սակայն աջակցեցի թիմին, եւ դա ունեցավ արդյունք: Ամենակարեւորը դա է: Մենք բարձրացրինք այս մրցաշրջանում հինգ հնարավոր գավաթներից երրորդը»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է The Sun-ը:
Հիշեցնենք, որ մասնագետների կանխատեսմամբ, Իբրահիմովիչը ծնկահոդի վնասվածքի հետեւանքով չի խաղա մոտ 9 ամիս: Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է ամռանը: