Բարսելոնայի հարձակվողը վնասվածքի պատճառով բաց կթողնի 15 օր
СпортԿատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը վնասվածքի պատճառով բաց կթողնի 15 օր:
Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը մարզումներից մեկի ժամանակ ձգել է աջ ազդրի մկանը: Սուարեսը բաց կթողնի մայիսի 27-ին կայանալիք Իսպանիայի Գավաթի եզրափակիչը:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 51 խաղում հարձակվողը խփել է 37 գնդակ: