Հայաստանյանը ինը բանկերի գործունեությանն օտարերկրյա փայատերերի մասնակցությունը կազմում է 95 տոկոս
ЭкономикаՀայաստանում 2017-ի մարտի դրությամբ գործում են 18 բանկեր, որոնցից 4-ը ԲԲԸ, իսկ 14-ը` ՓԲԸ են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի տվյալները, բանկերից 15-ի տնօրինման գործընթացում մասնակցություն ունեն օտարերկրացիները:
Բանկերից 9-ի գործունեությանն օտարերկրյա փայատերերի մասնակցությունը կազմում է 95 տոկոս: Բանկերի կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների բաժինը մարտին կազմել է 61.23 տոկոս:
Միևնույն ժամանակ, Հայաստանում գործում են 33 վարկային կազմակերպություններ: Հարկ է նշել, որ փետրվարին դրանց թիվը 34-ն էր: Դրանցից 14-ի գործունեությանը մասնակցություն ունեն օտարերկրյա փայատերեր` այդ թվում 14-ի մոտ 50 տոկոսից ավելի, որոնցից 9-ի մոտ 95 տոկոսից ավելի:
Վարկային կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների բաժինը կազմում է 8.1 տոկոս:
Հայաստանում գործում են 7 ապահովագրական ընկերություններ, որոնցից 3-ի 50 տոկոսից ավելին օտարերկրյա փայատերեր են, իսկ դրանցից մեկի գործունեության 95 տոկոսում մասնակցություն ունի օտարերկրացի: