ՀՀ ԿԲ-ն առաջիկա տարիներին արտասահմանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճ է կանխատեսում
ЭкономикаՀայաստանում 2016 թվականին դանդաղել էր արտասահմանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների նվազման տեմպը, իսկ 2016 թ. չորրորդ եռամսյակում գրանցվել է վերոնշյալ փոխանցումների աճ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը, ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, միտումը կպահպանվի նաև առաջիկա տ արիներին:
Մասնավորապես` 2017 թ. սպասվում է արտագնա աշխատողների վարձատրության և մասնավոր տրանսֆերտների աճ 4.0-6.0% միջակայքում: 2016 թ. զուտ ընթացիկ մասնավոր տրանսֆերտները և արտագնա աշխատողների զուտ վարձատրությունը նվազել են համապատասխանաբար 6.8% և 9.7%-ով:
Ըստ ՀՀ ԿԲ հարցումների` 2016 թ. 0.4 տոկոսային կետով նվազել է արտերկրից ոչ առևտրային բնույթի փոխանցումներ ստացող քաղաքային տնային տնտեսությունների մասնաբաժինը և կազմել միջինում 11.7%: Դիտարկվող ժամանակահատվածում նվազել է նաև զուտ ընթացիկ մասնավոր տրանսֆերտների և արտագնա աշխատողների վարձատրության հարաբերակցությունը ՀՆԱ-ին և կազմել 9.4%` նախորդ տարվա 10.3%-ի փոխարեն: