Ուեյն Ռունի. Բազմաթիվ առաջարկներ ունեմ տարբեր երկրներից
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին նշել է, որ ամռանը կարող է լքել «կարմիր սատանաներին»:
Բացի այդ, հարձակվողն ընդգծել է, որ Անգլիայում մնալու դեպքում նա պայմանագիր կկնքի միմիայն «Էվերթոնի» հետ:
«Անգլիայում ես հանդես եմ եկել երկու ակումբներում և միայն իրենց կազմում կարող եմ հանդես գալ ապագայում: Բազմաթիվ առաջարկներ ունեմ տարբեր երկրներից: Առաջիկա օրերին որոշում կկայացնեմ:
Մարզիչը ցանկանում է ինձ տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, սակայն ես պարզապես պետք է ֆուտբոլային որոշում կայացնեմ»,- Ռունիի խոսքն է մեջբերում «Daily Mail»-ը: