Թենիս. Կայացել է Ֆրանսիայի բաց առաջնության վիճակահանությունը
ОбществоՓարիզում կայացել է Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը:
Մրցաշարի գործող չեմպիոն, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կհանդիպի իսպանացի Մարսել Գրանոլյերսին: Իսպանացի Ռաֆայել Նադալը կհանդիպի ֆրանսիացի Բենուա Պերին:
Աշխարհի առաջին ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյն ուժերը կչափի ռուս Անդրեյ Կուզնեցովի հետ: Շվեյցարացի Ստեն Վավրինկան կմրցի որակավորման հաղթողի հետ:
Քառորդ եզրափակչի հնարավոր զույգերն ունեն հետևյալ տեսքը.
Մարեյ-Նիսիկորի
Վավրինկա-Չիլիչ
Ռաոնիչ-Նադալ
Տիմ-Ջոկովիչ
Հիշեցնենք, որ մրցաշարը կմեկնարկի մայիսի 28-ին: