«Մշակութային կանգառ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Վարդենիսում
КультураՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` մայիսի 24-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Վարդենիսի Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատում:
Համերգի բացումն ազդարարվել է Վարդենիս քաղաքի օրհներգով, որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է Վարդենիսի N 1 մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը (խմբավար, օրհներգի երաժշտության և խոսքերի հեղինակ Զեմֆիրա Մելքոնյան):Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Համերգի ընթացքում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ հնչել են Կոմիտասի «Կռունկ», Ղ. Սարյանի «Գառնի» («Հայ աստան» պաննոյից), Է. Միրզոյանի «Շուշանիկ» լիրիկական պատկեր, Ա. Այվազյանի «Երևան», Ն. Սքալկոտասի «Հունական պարեր», Պ. Սարասատեի «Ցապատեադո» ստեղծագործությունները:
Հնչել են նաև հատվածներ Բիզե-Շչեդրինի «Կարմեն-
Համերգային ծրագրին մասնակցել է նաև պատանի շնորհալի ջութակահար Պոլինա Շարաֆյանը: