Գագիկ Ծառուկյանի ելույթից պարզ դարձավ, որ «եռյակի» համար երկրում չկան ներքին թշնամիներ
БлогԵրեկ կայացավ ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, Ժառանգության, նախաձեռնած հանրահավաքը, որին մասնակցում էին մի շարք այլ համախոհ քաղաքական ուժեր։
Այս հանրահավաքը ավելի մարդաշատ էր թե հարթակին կանգնած քաղաքական ուժերի առումով և թե Ազատության Հրապարակում և նրան հարող տարածքներում կանգնած Մեր հայրենակիցների առումով։ Բազմահազարանոց Մեր Հայրենակիցների բանակը, Ազատության Հրապարակում լսելու էր գնացել իր խնդիրների լուծման մեխանիզմների, երկրում առկա խնդիրների և դրանք վերջնականապես արմատախիլ անելու մասին։
Ինչպես և սպասվում էր՝ Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ելույթ ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ մատնանշեց, որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում, որ վերջին մի քանի տարիների մեղմ ասած ոչ արդյունավետ քաղաքականության արդյունքում՝ մենք ունենք կաթվածահար եղած տնտեսություն, աղքատության սարսափելի ցուցանիշներ և հնգանիշ թվերով աճող արտագաղթ։
Ծառուկյանը իր մտահոգությունը հայտնեց, որ նույնիսկ այս պարագայում, երկիրը ծանրագույն իրավիճակից դուրս բերելու ուղղությամբ, իշխանությունները չեն առաջարկում ոչ մի խելամիտ և հավատ ներշնչող ծրագիր, այլ ամեն գնով պայքրում են, վերարդարվելու և քաղաքական մենաշնորհը իրենց ձեռքում պահելու համար։
Իր ելույթի ընթացքում Գ․ Ծառուկյանը ևս մեկ անգամ համախմբման կոչ արեց մեր հայրենակիցներին, քանի որ միայն լայն կոնսոլիդացիայի և համախմբան արդույնքում է հնարավոր հասնել գոհացուցիչ հաջողությունների։
Չափազանց կարևոր է, որ նա հարթակից հայտարարեց, որ երկրի ներսում ԲՀԿ-ն չունի թշնամի, և, որ իրենք կողմ են միայն ու միայն անցնցում իշխանափոխությանը։
Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանի ելույթից պարզ դարձավ, որ և ԲՀԿ-ի, և Եռյակի ու ընդհանրապես հարթակի վրա կանգնած բոլոր ուժերի համար, երկրում չկան ներքին թշնամիներ, որ նրանք պայքարում են միայն ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու համար, ժողովրդի վիճակը լավացնելու համար։
Իրական Հայաստանի ֆեյսբուքյան գրառումը