Բեռնարդու Սիլվան` Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստ
Спорт«Մոնակոյի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»,- հաղորդում է «քաղաքայինների» պաշտոնական կայքը:
Պայմանագրի ժամկետները չեն հաղորդվում: Պորտուգալացին նոր թիմում հանդես է գալու 20 համարի խաղաշապիկով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» Սիլվայի համար կվճարի 60 մլն ֆունտ ստերլինգ:
2015 թվականի հունվարին «Մոնակոն» նրա համար «Բենֆիկային» վճարել էր 13.3 մլն ֆունտ: