Մարուան Ֆելաինի. Եթե ստիպված լինեի ոտքս կոտրել Մոուրինյուի համար, կանեի դա
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հայտնել է, որ հավատարիմ է ակումբին և աջակցում է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին:
«Եթե ստիպված լինեի ոտքս կոտրել Մոուրինյուի համար, կանեի դա: Այդպիսին եմ ես: Նույնիսկ, եթե ցավեր ունեմ, պատրաստ եմ խաղալ:
«Մանչեսթեր Յունայթեդում» եմ և ցանկանում եմ մնալ այստեղ: Ամեն օր մեծագույն ֆուտբոլիստների հետ եմ աշխատում, հիանալի անձնակազմով ակումբում և երջանիկ եմ լինել այստեղ»,- Ֆելաինիի խոսքը մեջբերում է «Squawka»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին մասնակցել է 47 հանդիպման, խփել 4 գնդակ և կատարել 2 արդյունավետ փոխանցում: