ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մտադրվել է առաջիկա տարիներին կրկնապատկել արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ
ЭкономикаԱյս տարվա առաջին ամիսներին Հայաստանը դեպի ԵԱՏՄ արտահանման 40 տոկոսից ավելի աճ է գրանցել, սակայն դա բավարար ցուցանիշ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
«Մենք նախատեսում ենք առաջիկա տարիների ընթացքում կրկնապատկել մեր արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ տարածք: 2016 թվականին 2015-ի համեմատ 65 տոկոս արտահանման աճ էր գրանցվել դեպի ԵԱՏՄ երկրներ, իսկ դեպի երրորդ երկրներ արտահանման աճը կազմել էր 13 տոկոս»,- ասաց փոխնախարարը:
Նա նաև նկատեց, որ ԵԱՏՄ շրջանակներում բիզնեսի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը ԵԱՏՄ շուկան հայ գործարարների համար հարմարավետ է համարում: Փոխնախարարը հիշեցրեց, որ 2013 թվականին գործարարների համար ԵԱՏՄ շուկան փակ էր, սակայն այս փուլում տարբերություննեն առկա են: