Արաբկիրցիները միացել են համաքաղաքային շաբաթօրյակին
ОбществоԱրաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և ենթակա կառույցները այգիներում, պուրակներում, բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում, գլխավոր և երկրորդական փողոցներում վաղ առավոտից իրականացնում են շաբաթօրյակային աշխատանքներ:
Շաբաթօրյակի ընթացքում մաքրման աշխատանքներ են իրականացվել Հրազդանի կիրճում. Լամբադա կամրջի և նորակառույց եկեղեցու հարակից տարածքում, իսկ համատիրությունների կողմից հիմնականում իրականացվել են բակային տարածքների մաքրման աշխատանքներ: