Դրիս Մերտենսը երկարաձգել է Նապոլիի հետ պայմանագիրը
СпортԻտալացի «Նապոլիի» կիսապաշտպան Դրիս Մերտենսը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Այդ մասին հայտնել է նեապոլցիների նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը:
Երկարաձգման ժամկետների մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա: Իտալական պարբերականների համաձայն` բելգիացու նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 4.5 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Մերտենսը մասնակցել է 45 հանդիպման, խփել 33 գնդակ: