Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ոլորտում Հայաստանն ապահովում է քանակ և որակ
Экономика2016 թվականին ԵԱՏՄ անդամ երկրների արտահանման ցուցանիշների որոշակի դանդաղեցման համեմատ Հայաստանը ցուցաբերել է հաջողված արդյունք:
Այս մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
Նրա խոսքով ՝ ԵԱՏՄ շրջանակներում հայկական ապրանքների արտահանումը երրորդ երկրներ կազմել է ավելի քան 13 տոկոս, այն պարագայում, երբ մյուս երկրների ցուցանիշներում կան միանիշ աճի թվեր և անկումներ:
«Մենք պայքարում են արտահանման որակի համար: Մենք հումքային արտահանումից ուզում ենք անցում կատարել ոչ հումքայինի և այնտեղ ցանկանում ենք տեսնել բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանում: ԵԱՏՄ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման մեջ Հայաստանի մասնաբաժինը կազմում է 12 տոկոս:
Այսինքն, կարող ենք ասել, որ հայկական բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումն ավելին է, քան մյուս երկրներինը: Այս ոլորտում Հայաստանը ցուցաբերում է արտահանման ներուժի ոչ միայն քանակ, այլ նաև որակ»,- ասաց Նիկիշինան: