Համայնքի կառույցների ներդաշնակ գործունեությունը հիմքն է համայնքի ծաղկման. Արամ Ա
ОбществоՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Քուվեյթ կատարած հովվապետական այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ. մասնավորապես Ազգային պատգամավորական ժողովի, Ազգային վարչության, Դպրոցի հոգաբարձության եւ հարակից բոլոր մարմինների ու կազմակերպութիւնների ղեկավար մարմինների հետ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպումների ժամանակ համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, ինչպես նաեւ իրենց դիմագրաված դժուարություններն ու մտահոգությունները։
Վեհափառ Հայրապետը իր բարձր գնահատանն է հայտնել բոլորին՝ շեշտելով եկեղեցու, դպրոցի ու մեր ազգի հոգեւոր, մշակութային արժեքներին ծառայելու ու մեր ազգային պահանջատիրական պայքարին մասնակից դառնալու առաջնահերթ կարեւորությունը։
«Անհրաժեշտ է համախմբվել մեր կառույցների շուրջ։ Կենսական է մասնակից դառնալ մեր հավաքական կյանքին։ Հրամայական է միասնաբար դիմագրավել համայնքի մարտահրավերներին եւ ամբողջական ու գործուն մասնակցություն բերել գաղութի ծրագրերին»,-ասել է Արամ Ա-ն, ով նաեւ իր ուրախությունն է հայտնել, որ գաղութը ի՛ր ջանքերով եկեղեցի ու առաջնորդարան է կառուցել: