Մեկնարկել են Ջիվանու տուն-թանգարանի մեմորիալ հատվածի վերականգնման աշխատանքները
КультураՄեկնարկել են Ջիվանու տուն-թանգարանի մեմորիալ հատվածի վերականգնման աշխատանքները, հաղորդում է «Ջավախք Մեդիան»:
Մայիսի 23-ին աշխատանքային այցով գ. Կարծախ էին մեկնել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը եւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրագիտության ինստիտուտի եւ Հայոց ազգագրության թանգարանի գիտաշխատող Արգամ Երանոսյանը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամ Գագիկ Վարդերեսյանի ուղեկցությամբ:
Առաջիկայում պլանավորված են տուն-թանգարանի հուշային հատվածի շինարարական աշխատանքներ, մասնավորապես` hողի շերտերի հեռացում եւ փտած գերանների փոխարինում նոր գերաններով, պատերի եւ տանիքի ամրացում: Նախատեսվում է վերականգնել Հուշային հատվածը՝ պահապնելով ազգագրական տեսանկյունից կարեւոր արժեք հանդիսացող 19-20 դդ Ջավախքի հայկական ժողովրդական բնակարանի առանձնահատկությունները: Այս համատեքստում տարվող աշխատանքները ներառում են Կարծախ գյուղի եւ հարակից շրջանների 19-20 դդ պահպանված տների ուսումնասիրություն, ներքին կահավորանքի նախագծի պատրաստում եւ կենցաղային իրերի հավաքագրում:
Հիշեցնենք, որ Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրման ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝ ցուցասրահի հատված, որն իրականացվել է 2016թ.-ին եւ բացումը տեղի է ունեցել նույն տարվա օգոստոսին, եւ հուշային հատված, որտեղ իր մանկության տարիներն է անցկացրել մեծն աշուղը:
Երկրորդ հատվածի բացումը նախատեսված է սույն թվականի օգոստոսին: