Պաշտոնական. Մայքլ Կարիկը եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդում»
СпортԱնգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մայքլ Կարիկը մեկ տարով երկարաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագիրը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը, հայտնում է ակումբի կայքը:
35-ամյա Կարիկը 2006-ին Լոնդոնի «Տոտենհեմից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Նրա գործող պայմանագիրն ավարտվում էր այս ամռանը:
Այս մրցաշրջանում Կարիկը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 38 հանդիպում եւ դարձել մեկ գոլի հեղինակ: