Բռնցքամարտիկներն ավարտեցին հավաքը Լեհաստանում
СпортԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները Լեհաստանի Կելցե քաղաքում ավարտեցին համատեղ ուսումնամարզական հավաքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքի ընթացքում նաև ընկերական մենամարտեր անցկացրեցին լեհ բռնցքամարտիկների հետ: 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշայիններ Յուրա Դարաբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտվել են: Հաղթանակ են տարել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Հայ բռնցքամարտիկները Լեհաստան էին մեկնել հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ: