Ֆիննական Լապեենրանտա քաղաքում ոստիկանությունը գնդակահարել է փոքրիկ եղջերուին
ОбществоՖիննական Լապեենրանտա քաղաքում ոստիկանությունը գնդակահարել է փոքրիկ եղջերուին, որը թափառում էր անտառում եւ շփվում մարդկանց հետ: Այս մասին հաղորդում է Yle-ն:
Իրավապահները հաղորդել են, որ նման որոշում կայացվել է, քանի որ կենդանին, ըստ ամենայնի, հիվանդ էր եւ վտանգ էր ներկայացնում վարորդների համար:
Մեկամյա եղջերուն մարդկանց թույլ էր տալիս մոտենալ իրեն ու շոյել: Եղջերուի մասին տեսանյութը Yle-ն ցուցադրել էր մայիսի 24-ին: Հեռուստաալիքի հավաստմամբ՝ դրանից հետո կենդանին հանրության սիրելին է դարձել ոչ միայն Ֆինլանդիայում, այլեւ երկրի սահմաններից դուրս: