Արտակարգ դեպք Երևանում. ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» մարզադաշտում ռումբ է դրված և այն պայթելու է, ժամանել են մեծ թվով ոստիկաններ, փրկարարներ
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ «Հրազդան» մարզադաշտում ռումբ է տեղադրել և այն պայթելու է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ և ոստիկանության կինոլոգները։
Շարունակությունը՝ այստեղ: