«Ոչ մի գոլի հետ չեմ համեմատի». Հենրիխ Մխիթարյանը՝ նախագահից ստացած պարգևի մասին
Спорт168.am-ը գրում է.
«Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեստր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հանրապետության տոնի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:
Պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը նշեց, որ շատ հպարտ է նախագահի կողմից պարգևատրվելու համար, և հույս հայտնեց, որ այն խթան կհանդիսանա հետագայում ևս շարունակելու նպաստել հայկական սպորտի զարգացմանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ իր որ գոլի հետ կհամեմատի նախագահից ստացած շքանշանը, Մխիթարյանը պատասխանեց՝ «Ոչ մի գոլի հետ չեմ համեմատի, դրանք անհամեմատելի են»:
Շարունակությունն՝ այստեղ: