Հայ ջրացատկորդները նվաճել են արծաթե մեդալի Մադրիդում անցկացված Գրան Պրիի խաղարկությունում
СпортՀայաստանի ջրացատկի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները հաջող են հանդես եկել Մադրիդի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` զույգը 10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձևում դարձել է ջրացատկի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված 23-րդ Գրան Պրիի խաղարկության արծաթե մեդալակիր: Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-28-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:
Հարությունյան եղբայրները ապրիլին մասնակցել էին Ուկրաինայի բաց առաջնությանը և նույն ձևում գրավել 3-րդ տեղը: