3 հայ բռնցքամարտիկներ հաղթել են Լեհաստանում
СпортՀայաստանի հավաքականի բռնցքամարտիկները Լեհաստանի Կելցե քաղաքում ավարտել են համատեղ ուսումնամարզական հավաքը, որի ընթացաքում նաեւ ընկերական մենամարտեր են անցկացրել լեհ մրցակիցների հետ:
52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշայիններ Յուրա Դարաբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտվել են: Հաղթանակ են տարել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկները Լեհաստան էին մեկնել հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: