«Բարսելոնան» ներկայացրել է նոր համազգեստը (ֆոտոշարք)
Спорт«Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրել է նոր համազգեստը, որով հանդես կգա հաջորդ մրցաշրջանի տնային խաղերում, հայտնում է ակումբի կայքը:
Nike-ի մարզաշապիկների վրա կլինի կատալոնական ակումբի նոր հովանավոր ճապոնական Rakuten ընկերության տարբերանշանը: Rakuten-ը ինտերնետային առեւտրով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում: Քառամյա պայմանագրով «Բարսելոնան» ընկերությունից կստանա տարեկան 55 միլիոն եվրո: