Երեւան-Եղեգնաձոր ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա 2 վիրավոր
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 01:33-ին տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Եղեգնաձոր հատվածի 83-րդ կմ-ին «Mercedes E220» մակնիշի 40 OZ 077 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 31-ամյա Մ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել երկաթյա արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւոր՝ 24-ամյա Ս. Ս.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Արարատի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: