Թոմ Քաթինային հիացրել է «Թումո»-ն
Общество«Ավրորա» նախաձեռնության 2017 թվականի դափնեկիր Թոմ Քաթինային հիացրել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում սովորելու պայմանները:
«Թումո» կենտրոնի սաների հետ հանդիպմանը «Ավրորա»-ի մրցանակակիրը նշեց, որ չի կարծում, թե ԱՄՆ-ում Թումոյի կարգի մի հաստատություն կա: «Ես շատ տպավորված եմ: Դուք շատ լավ հնարավորություն ունեք սովորելու»,-ասաց նա:
Թոմ Քաթինան վստահեցրեց, որ յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել մարդասիրական աշխատանքի:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զարինե Բուդաղյանն էլ հավելեց, որ «Ավրորա»-ի այս տարվա հերոսի հետ հանդիպմանը նախօրոք էին պատրաստվել: «Մենք այստեղ մենակ չենք, մեզ հետ են նաեւ Դիլիջանը, Գյումրին եւ Ստեփանակերտը: Մենք արդեն երկրորդ տարին է համագործակցում ենք «Ավրորա»-ի հետ»,-ասաց նա:
Հանդիպման ընթացքում ֆիլմ ցուցադրվեց, որը պատմում էր երեք հայ բժիշկների մասին, ովքեր Նուբայի միակ բժիշկ Թոմ Քաթինայի՝ Հայաստան այցի ընթացքում փոխարինում էին նրան: «Շնորհակալ եմ հայ բժիշկներին, ովքեր իմ բացակայության ընթացքում զբաղվում են հիվանդանոցով»,-նշեց Թոմ Քաթինան: