Ալեգրի. Չեմպիոնների լիգայի եզրափակչի ֆավորիտը Ռեալն է
СпортԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է:
«Մենք ֆավորիտներ չենք: Մեր դեմ հանդես է գալու այնպիսի ակումբ, որը վերջին 3 տարիների ընթացքում նվաճել է Չեմպիոնների լիգայի երկու գավաթ:
Մենք վստահ ենք մեր ուժերի վրա և հույսով ենք լցված, սակայն գիտակցում ենք, որ ֆավորիտը «Ռեալն» է»,- Ալեգրիի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-«Ռեալ» հանդիպումը կկայանա հունիսի 3-ին: