Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործ է հարուցվել «Դալմա Գարդեն Մոլի»-ից արված գողության առթիվ,-այս մասին հայտնում է ORER.am-ը: Արթուր Քոլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2014 թվականի փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող մի քանի խանութներից հափշտակել է տարբեր արժողությամբ հագուստ: Արթուր Քոլոյանը նախկինում դատված չի եղել: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հերթական դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին: