Արտասահմանում հանդես եկող 4 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքական
СпортՀունիսին կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2019թ. առաջնության ընտրական փուլը: Հունիսի 13-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Ջիբրալթարի հավաքականին: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի թիմը հունիսի 1-ից հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ կայքը:
Հունիսի 2-ին թիմը կմեկնի Մոլդովա, որտեղ 2 օր անց կանցկացնի ընկերական հանդիպում Մոլդովայի Մ-21 հավաքականի հետ: Մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում կվերսկսվի հունիսի 7-ին, իսկ հունիսի 10-ին թիմը կմեկնի Պորտուգալիայի Ֆարո քաղաք, որտեղ էլ կկայանա Ջիբրալթարի հավաքականի հետ հանդիպումը: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետեւյալ 21 ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Հենրի Ավագյան, «Բանանց»
Մարկ Գրիգորյան, «Շտադլաու», Ավստրիա
Պաշտպաններ
Ռոբերտ Հակոբյան, «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»
Աղավարդ Պետրոսյան, «Բանանց»
Հայկ Սարգսյան, «Բանանց»
Գեւորգ Խուլոյան, «Բանանց»
Նարեկ Պետրոսյան, «Բանանց»
Ժիրայր Մարգարյան, «Բանանց»
Հակոբ Համբարձումյան, «Բանանց»
Համայակ Բոյաջյան, «Այնտրախտ Նորդերշտեդտ» (Գերմանիա)
Կիսապաշտպաններ
Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»
Վահագն Հայրապետյան, «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան, «Փյունիկ»
Հակոբ Հակոբյան, «Բանանց»
Հայկ Գալստյան, «Բոխում» (Գերմանիա)
Դավիթ Մարտիրոսյան, «Տեպլիցե» (Չեխիա)
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան, «Շիրակ»
Էրիկ Պետրոսյան, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»