Պաշտոնական. Թոմաս Տուխելը հեռացավ Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզչի պաշտոնից
СпортԹոմաս Տուխելն այլևս չի հանդիսանում Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչը:
Այս տեղեկատվությունը հայտնվել է գերմանական ակումբի պաշտոնական կայքում:
Ավելի վաղ Թոմաս Տուխելը «Թվիթերի» իր պաշտոնական էջում կատարած գրառմամբ հրաժեշտ էր տվել թիմին և երկրպագուներին:
43-ամյա մասնագետին պաշտոնանկ անելու մասին որոշումը կայացել է մարզչի և ակումբի ղեկավար անդամների միջև կայացած հանդիպման ժամանակ: Մասնավորապես, հանդիպմանը ներկա են եղել «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն, մարզական տնօրեն Միխայել Ցորկը և խորհրդական Օլադ Մեյնքինգը:
Հիշեցնենք՝ Թոմաս Տուխելի պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2018 թվականի ամառը:
Պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար ակումբը Տուխելին մոտ 2 մլն եվրո փոխհատուցում կվճարի: Տուխելը 2015 թվականից էր աշխատում «Բորուսիայում»: