Շիրակի մայր բուհում շարունակվում է դիմորդների դիմումների ընդունման գործընթացը
ОбществоՇիրակի մայր բուհում շարունակվում է դիմորդների դիմումների ընդունման գործընթացը: Գործընթացն առաջին փուլով մեկնարկել է մայիսի 5-ին և կշարունակվի մինչև հունիսի 1-ի 18:00-ն: Երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 25-ին և կշարունակվի մինչև հուլիսի 2-ը: Դիմորդներին 2017-18 ուսումնական տարում բուհն առաջարկում է առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծր! ագիր՝ 32 մասնագիտությունների գծով: Այս տարի կապված բուհի՝ ինստիտուտից համալսարանի անցման հետ, ավելացել է բաժինների թիվը՝ համակարգչային գրաֆիկա, դիզայն, միջմշակութային հաղորդակցություն, քաղաքագիտություն, շուկայագիտություն, հաշվապահական հաշվառում և հարկում, սոցիոլոգիա:
Այս մասին տեղեկացրեց Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դիմումների ընդունման հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանը: «Թեև դիմումների ընդունման հիմնական ակտիվությունը նկատվում է վերջին օրերին, սակայն այս տարի դիմորդներն առավել քան ակտիվ են, ինչը, կարծում եմ, կապված է բուհի համալսարան վերափոխման ու նոր մասնագիտությունների ներառման հետ: Ըստ մասնագիտությունների՝ դիմորդների բաշխվածությունը համարյա հավասար է, թեև թարգմանչական գործ և բուհի նոր մասնագիտություններÕ! « գծով դիմորդների թվի աճ նկատվում է»,-նշեց պատասխանատուն:
Բուհին այս տարի ընդհանուր հատկացված է 571 տեղ, որից 71-ն անվճար տեղերն են, ևս 7-ը՝ բանակից զորացրվածների համար: Հունիսի 1-ից բուհը կսկսի նաև 14 մասնագիտությունների գծով մագիստրատուրայի ընդունելության դիմումների ընդունման գործընթացի առաջին փուլը:
Արմենուհի Մխոյան