Կարեն Խաչանովը դուրս է եկել Roland Garros-ի երկրորդ փուլ
СпортՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մեծ Սաղավարտի մրցաշրջանի երկրոդ մրցաշարի՝ Roland Garros-ի առաջին շրջանում առավելության է հասել չիլիացի Նիկոլաս Ջերիի նկատմամբ:
Հանդիպումն ավարտվել է 6:4, 3:6, 7:6, 6:1 հաշվով՝ հօգուտ Խաչանովի:
ATP-ի վարկանիշային աղյուսակում հայազգի թենիսիստը զբաղեցնում է 53-րդ, իսկ Ջարին՝ 207-րդ հորիզոնականը:
Երկրորդ շրջանում Խաչանովը կհանդիպի գերմանացի Յան-Լեննարդ Շտրուֆի և չեխ Տոմաշ Բերդիխի միջև կայանալիք մրցավեճի հաղթողի հետ:
Ֆրանսիայի բաց առաջնությունը կավարտվի հունիսի 11-ին: