«Փյունիկ» ակումբի համար Հայրապետյան ընտանիքը «մի կոպեկ» անգամ չի ստացել. Ռուբեն Հայրապետյան
СпортՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսել է «Փյունիկ» ակումբի ապագայի մասին։ «Եթե ուսումնասիրեք վերջին տարիներին, թե ինչ եմ արել, ապա կտեսնեք, որ ես դասալիք չեմ։ Ես Հայաստանը հաստատ չեմ լքի։ Վերջին 10 տարին ես միշտ կրկնել եմ, եթե լինի մարդ, ով պատրաստ կլինի և ես կհավատամ, որ նա այն մարդն է, ով կպահի «Փյունիկ»-ը, կհովանավորի այն, ապա կտամ ակումբը նրան զրո կոպեկով։ Արթուր Սողոմոնյանը ինձ մոտ հավատ ներշնչեց, որ կարող է պահել «Փյունիկ»-ը։ Ես միշտ սխալ եմ համարել, որ ֆեդերացիայի նախագահը լինի նաև ակումբի ղեկավար։ Վաճառելու մասին խոսք լինել չի կարող։
«Փյունիկ» ակումբի համար Հայրապետյան ընտանիքը մի կոպեկ անգամ չի ստացել։ Մենք ակումբի բաժնեմասերը զիջել ենք նրան։ Պահպանման ծախսերը լինելու են սեփականատիրոջը, իսկ սեփականությունը կմնա իմ ընտանիքին։ Իրականում ակումբը ոչ թե վաճառվել է, այլ հանձնվել է նրանց»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ-ն նախագահը։
Հայրապետյանը փաստեց, որ ակումբը պահպանելու է իր մանկապատանեկան դպրոցը, սակայն մարզագույքը կմնա Հայրապետյան ընտանիքի սեփականությունը։
Վերջին օրերում ԶԼՄ-ներում լուրեր են պտտվում, ըստ որոնց Հայրապետյանը վաճառել է «Փյունիկ»-ը։