Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենը մասնակցել է Մոսկվայի միջազգային համաժողովին
ЭкономикаՀայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը մասնակցել են «Ռուսաստանյան ձեռներեցության օրեր 2017» միջազգային միջոցառմանը: Այն անցկացվել է «ՓՄՁ ոլորտին նորարարական աջակցություն ցուցաբերող կառույցների երկրորդ համառուսա! ստանյան կոնգրես» համաժողովի շրջանակում:
Ինչպես տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից, մայիսի 25-26-ը Մոսկվայում անցկացված համաժողովի ընթացքում միմյանց հանդիպելու և փորձը կիսելու հնարավորություն ունեին ՓՄՁ ոլորտին աջակցություն ցուցաբերող և իրենց գործիքակազմում նորարար մեթոդներ կիրառող բազմաթիվ կազմակերպություններ:
Կարեն Գևորգյանը քննարկումներից մեկի ընթացքում ներկայացրել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության գործիքները, ուղղությունները և գործընկեր տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը: Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) հնարավորությունների կիրառմամբ ՓՄՁ աջակցության կազմակերպությունների միջև կայուն և գործուն ցանց ստեղծելու ուղիները: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ինչպես նաև ՁԵՑ անդամ մյուս մասնակիցները ներկայացրել են ցանցում իրենց գործունեությունը և դրա շրջանակում ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցությունը:
Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև ստեղծարար երիտասարդներին և պատանիներին աջակցություն ցուցաբերելու արդյունավետ ուղիները, Ռուսաստանի աջակցող կառույցները ներկայացրեցին ՓՄՁ աջակցության իրենց գործիքները և փորձը:
Հանդիպումների ընթացքում Լևոն Մնացականյանը և Կարեն Գևորգյանը Ռուսաստանի և այլ երկրների կառույցների հետ ձեռք են բերել համագործակցության և փորձի փոխանակման պայմանավորվածություններ: