Նախկին աներոջը դանակահարելու մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվեց
ОбществоՆախկին աներոջը դանակահարելու մեջ կասկածվող փեսան հայտնաբերվել է եւ ձերբակալվել: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Ըստ ՔԿ տարածած պաշտոնական հաղորդագրության՝ մայիսի 31-ին Երեւանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում սուր կտրող-ծակող գործիքով հարվածել են 59-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Դեպքի առթիվ նույն օրը հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձը տուժողի դստեր նախկին ամուսինն է: Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր առերեւույթ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է եւ ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: