Լևոն Արոնյանը 7-րդ տեղում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
СпортՀայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է մեկ հորիզոնականով:
Արմենպրեսի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ն հրապարակել է հունիս ամսվա վարկանիշային աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը 7-րդ տեղում է: Հայաստանը ներկայացնող մյուս շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը 64-րդ, իսկ Վլադիմիր Հակոբյանը 84-րդ հորիզոնականներում են:
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Ֆաբիանու Կարուանան, Շախրիար Մամեդյարովը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Դինգ Լիրենը: