Ереван, 21.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рождения Константин Орбелян номинирован на премию Cultural Icon Award В Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН Трамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у власти В Германии сошел с рельсов поезд метро В Армении 27 января объявлен днем памяти погибших при защите Отечества Главный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить Гренландию Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС Россия может увеличить срок пребывания в стране перевозчиков из Армении Трамп заявил, что больше не будет думать только о мире


«Բեղավոր» հայն ու Էմինեսկուի փաստաբանը. ռումինական օրաթերթի անդրադարձը

Общество

Ռումինական «Ադեվարուլ» օրաթերթն իր շաբաթավերջյան համարներում հոդվածների շարք է նվիրում հայտնի բոյարական ընտանիքներին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այդ շարքի մեջ նախավերջին համարում հոդվածներից մեկը պատմում է պատմական Մոլդովայում երկու դար առաջ ազդեցիկ հայազգի Բույուկլիուների տոհմի մասին:

Բույուկլիուները ռումինական տարածք էին հասել 16-րդ դարի վերջում Հայաստանի նախկին մայրաքաղաք Անիից, գրում է թերթը: Մինչ Ռումինիա հասնելը Բույուկլիուները մոտ երկու դար ապրել էին Ռուսչուկ (ներկայիս Ռուսե, Բուլղարիա) քաղաքում: Բույուկլիու անունով առաջին հայը, որը հաստատվեց Դանուբի հյուսիսում, հավանաբար Հաջի Մանչուկ (Ասֆադուս կամ Աստվածատուր) Բոգդան Բույուկլիուն էր (1760-1828), որը Ռուսչուկի վաճառականներից էր, մետաքսի գործարանի սեփականատեր: Թուրքերը նրա մականունը դրել էին «Բըյըկլը», այսինքն «բեղավոր», որտեղից էլ գալիս է «Բույուկլիու» անունը:

19-րդ դարի սկզբում Միխաիլ Ստուրձայի իշխանության օրոք հայ եղբայրներ Մկրտիչ և Հակոբ Բույուկլիուները զրկվել էին Մոլդովայի իրենց ունեցվածքից՝ հօգուտ տեղի ազդեցիկ գործիչներից մեկի, որից վարձակալել էին երկու հողատարածք: Ստանալով Ռուսաստանի և ավստրիական կառավարության աջակցությունը՝ Բույուկլիուները շուրջ 20 տարի իրենց իրավունքների համար պայքարեցին Մոլդովայի իշխանությունների դեմ: 1855թ. հարցին միջամտեց նաև սուլթան Աբդուլ Մեջիդը` հօգուտ եղբայրների: Հարցը, սակայն, չլուծվեց Ղրիմի պատերազմի պատճառով:

Բույուկլիուների տոհմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը Հակոբ Բույուկլիուն էր (1809-1881)` «Բեղավորի» որդին: Նա ավարտել էր Յաշի դպրոցը, որտեղ նրա դասընկերներից էին հետագայում հայտնի գրող եւ քաղաքական գործիչ Կոստակե Նեգրին և բանաստեղծ Ալեքսանդրու Հրիսովերգին: Մի քանի տասնամյակ շարունակ Հակոբ Բույուկլիուն Մոլդովայի իշխանապետության հայկական համայնքի ղեկավարն էր: Խոսում էր ռումիներեն, հայերեն, թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն և գերմաներեն: 1841 թվականից Մոլդովայի հայկական հանրային դպրոցների ղեկավարն էր: Մարիա Թոսունի հետ ամուսնությունից ծնվեց Գրիգորե Մ. Բույուկլիուն, որը հետագայում դառնալու էր կարկառուն ժունիմիստ («Երիտասարդություն» գրական շարժում), եւ Մարիա Բույուկլիուն, որն ամուսնացավ հայտնի բուսաբան և դասախոս, հայազգի Անդրեյ Պոպովիչ-Բիզնոշանուի հետ: Վերջինիս քույրը` Էուֆրոսինան, հետագայում դառնում է Կոնստանցայի նավահանգստի տնօրեն Լաուրենցիու Էրբիչանուի հետ:

Պոպովիչ-Բիզնոշանու տոհմն իր պատմությունն ունի ռումինական հողի վրա: Այս անունով առաջին հայտնի անձը բուկովինացի կալվածատեր Միհալակե Պոպովիչ-Բիզնոշանուն էր: Այս ազգանունը ծագում է Բոտոշանի Բիզնոասա կալվածքի անվանումից, որտեղ այդ ընտանիքը կալվածք ուներ, որի փաստաթղթերում հանդիպում ենք 16-17-րդ դարերի մոլդավ առաջին տարեգիր Գրիգորե Ուրեկեի և դիվանագետ ու քաղաքական գործիչ Միրոն Կոստինի ստորագրությունները: Փաստաթղթերը հետագայում վաճառվեցին Ռումինական ակադեմիային: Միհալակեն և իր կինը` Զանֆիրա Ապրիհանը, 11 երեխա են ունեցել, որոնցից մեկը բուսաբանության և կենդանաբանության դոկտոր Անդրեյ Պոպովիչ-Բիզնոշանուն էր, Սինայայի կենդանաբանական այգու հիմնադիրը, որի տնօրենն էր 1922-1941թթ. և որտեղ մինչ օրս նրան նվիրված սենյակ կա:

Ժունիմիստ Գրիգորե Մ. Բույուկլիուն` ռումին հայտնի մտավորական եւ պետական-քաղաքական գործիչ Տիտու Մայորեսկուի մերձավոր և վստահելի ընկերը, եղել է գլխավոր դատախազ Յաշի վերաքննիչ դատարանում, պատգամավոր և սենատոր: Որպես փաստաբան պաշտպանել է ռումին ազգային բանաստեղծ Միհայ Էմինեսկուի   հոր` Գեորգե Էմինովիչի շահերն իր աղջկա` Ագլայայի օժիտի հարցով: Բանաստեղծն ինքը շտապ կարգով խնդրել էր Բույուկլիուին, որ նա զբաղվի այդ գործով, քանի որ հայտնի էր, որ նա լավ փաստաբան է, հատկապես այն բանից հետո, երբ պաշտպանել էր նախկին իշխան Միխաիլ Ստուրձայի շահերը: Գրիգորեն նաև 1890թ. բանաստեղծ Վասիլե Ալեքսանդրիի կտակի հավատարմատարն էր, ինչպես նաև Տիտու Մայորեսկուի փաստաբանը:

Բույուկլիուն նաև կենսասեր մարդ էր: Ընտանեկան մի խնջույքի ժամանակ, որին հատուկ հրավիրված էր Բարբու Լըուտարուն (Barbu Lăutaru) իր խմբով, Գրիգորե Բույուկլիուն և Թեոդոր Բուրադան ջութակահարներից վերցնում են նրանց գործիքները և նվագակցում հայտնի երգչին: «Այն պահից, երբ բոյերները սովորեցին նվագել մեզնից լավ, էլ ինչ հաց պիտի ուտեմ ես դրա միջոցով…»,- ասել է Բարբու Լըուտարուն` ցույց տալով ջութակի կողմը:

Գրիգորե Բույուկլիուն Բուխարեստի Հայոց Սբ. Հրեշտակապետաց մայր եկեղեցու շինարարության հովանավորներից էր, ինչպես նաեւ Ռումինական ակադեմիային կտակել էր մեկ միլիոն լեյ:

Безопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы АрменииНезабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBankКомпания Idram подводит итоги 2025 года Сила одного драма: 5 788 105 драмов — благотворительному фонду City of Smile Армения останется в ЕАЭС столько, сколько это будет возможно — ПашинянБелый дом назвал уместным жестом показанный Трампом рабочему средний палецВ Иране суды над некоторыми участниками беспорядков будут открытымиНАБУ обвинило в коррупции главу одной из фракций Рады- это Юлия ТимошенкоМирзоян: Участие России и Турции в ТРИПП не обсуждалосьТолько в жизни членов ГД должно «что-то измениться», кто для них пенсионер? «Паст»Почему КС уклоняется от ответа на вопрос, игнорируя требование законодательства? «Паст»Ucom внедряет Hecttor AI для повышения качества коммуникаций в колл-центре А тысячи наших соотечественников думают иначе: «Паст»